Logo

Ռոնալդուն՝ գերմանական գրանդի տրանսֆերային թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:12 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-Բավարիա

Մյունխենի «Բավարիան» շարունակում է տարբերակներ դիտարկել՝ թիմի առաջատար Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինելու համար. լեհ հարձակվողը մտադիր է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Իսպանական AS-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» տրանսֆերային թիրախում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 

Գերմանական գրանդը Լևանդովսկիի հեռանալու դեպքում մտադիր է ձեռք բերել Ռոնալդուի տրանսֆերային իրավունքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»:

2021/2022 մրցաշրջանում Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Պորտուգալացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա