Logo

Ռոնալդուն կարող է բաց թողնել «Վեսթ Հեմի» դեմ խաղը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:06 / 21.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Վեսթ Հեմի» դեմ կայանալիք խաղը։ Կրիշտիանուն պարանոցի հատվածում խնդիրներ ուներ «Բրենթֆորդի» դեմ խաղում (3-1) և 71-րդ րոպեին փոխարինվեց։

«Ռոնալդուի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ նա պարանոցի հատվածում խնդիրներ ունի։ Երեկ նա բուժման 2-3-ժամանոց կուրս է անցել, ու այսօր մենք պետք է հասկանանք՝ ինչպես է նա»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։

36-ամյա պորտուգալացին Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ» հանդիպումը կկայանա հունվարի 22-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա