Logo

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ գրանդում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:00 / 04.07.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսին» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին թիմ հրավիրելու տարբերակը՝ հաղորդում է The Athletic-ը։

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նրա տաղանդի մեծ երկրպագուն է։ «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոելին արդեն հանդիպել է պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

2021/22 մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 խաղի, որոնցում խփել է 24 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա