Logo

Ռոնալդուն մտադիր է հեռանալ ՄՅՈՒ-ից. հայտնի է պատճառը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:55 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդու-ՄՅ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է ակումբից հեռանալու մասին՝ տեղեկացնում է AS-ը: Պորտուգալացուն անհանգստացնում է ակումբի պասիվ տրանսֆերային քաղաքականությունը:

Կրիշտիանուի համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը բոլոր ուժերը կենտրոնացրել է՝ միմիայն «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:

Պորտուգալացին վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է տրանսֆերներ կատարել ձախողված մրցաշրջանից հետո: «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանն ավարտել է 6-րդ տեղում՝ ձեռք բերելով Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կապ կհաստատի պորտուգալացի հարձակվողի նախկին ակումբի՝ «Յուվենտուսի» ղեկավարների հետ՝ բանակցելու ֆուտբոլիստի հնարավոր վերադարձի շուրջ: Կրիշտիանուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա