Logo

Ռոնալդուն «խայթել» է Ռունիին՝ պատասխանելով անգլիացու քննադատությանը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:30 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդու-Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի քննադատությանը։

Ռոնալդուն սոցիալական ցանցերում գրառում է է կատարել Ռունիի և Ջեյմի Կարագերի համատեղ լուսանկարի մեկնաբանություններ բաժնում։

37-ամյա պորտուգալացին գրել է, որ անգլիացի 2 նախկին խաղացողներն էլ պարզապես նախանձում են իրեն։

Ավելի վաղ Ռունին քննադատել էր Ռոնալդուի խաղը և նշել, որ պորտուգալացին այլևս նախկինը չէ:

Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա