Logo

Ռոնալդուն դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:12 / 21.04.2022ՍՊՈՐՏ
Ronaldo-Liverpul

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլասերներին, մասնավորապես «Լիվերպուլի» երկրպագուներին, որոնք մանկունիանցիների դեմ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղի (4:0) 7-րդ րոպեին ծափահարություններով աջակցել են ֆուտբոլիստին։

«Մեկ աշխարհ… Մեկ սպորտ… Մեկ համաշխարհային ընտանիք… Շնորհակալություն, «Էնֆի՛լդ»: Ես և իմ ընտանիքը երբեք չենք մոռանա հարգանքի և կարեկցանքի այս պահը»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերի իր էջերում:

Ռոնալդուն բաց էր թողել հանդիպումը, քանի որ խաղից 1 օր առաջ մահացել էր նրա նորածին երկվորյակներից որդին:

«Էնֆիլդում» կայացած հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» երկրպագուները 7-րդ րոպեին երգել են «You'll Never Walk Alone», ինչպես նաև 1 րոպե ծափահարություններով հարգել են Ռոնալդուի մահացած նորածնի հիշատակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա