Logo

Ռոնալդոն իր թիմը կարող է համալրել աստղային 2 պաշտպանով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:00 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

«Վալյադոլիդը» ցանկանում է համալրվել բրազիլացի աստղային պաշտպաններով՝ հաղորդում է UOL-ը։

Ըստ աղբյուրի՝ թիմին կարող են միանալ Մարսելոն ու Դանի Ալվեսը, որոնք ազատ գործակալի կարգավիճակով կհեռանան համապատասխանաբար «Ռեալից» ու «Բարսելոնայից»։

Ռոնալդոն, որը ակումբի 51% բաժնետերն ու նախագահն է, ցանկանում է թիմ հրավիրել իր հայրենակիցներին՝ ոչ միայն կազմն ուժեղացնելու, այլ նաև հովանավորների համար ակումբի գրավչությունը բարձրացնելու նպատակով։

«Ֆենոմենը» հույս ունի, որ Մարսելոն ու Դանի Ալվեսն աշխատավարձի էական նվազեցման կգնան, քանի որ «Վալյադոլիդը» չի կարող նրանց վճարել այնքան, որքան նրանք վաստակել են նախկինում։

Բրազիլացու թիմն Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում 2-րդ հորիզոնականն զբաղեցրեց 2021/22 մրցաշրջանում և 1 տարվա դադարից հետո վերադարձավ բարձրագույն դիվիզիոն՝ Լա լիգա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա