Logo

Ռոնալդուն մոտ 7 մլն ֆունտ կկորցնի, եթե ՄՅՈՒ-ն չհայտնվի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:04 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Ronaldo -Manchester United

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը 25 տոկոսով կնվազի, եթե թիմը որոշակի արդյունքի չհասնի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Առաջին քառյակից մանկունիանցիների դուրս մնալու դեպքում Ռոնալդուն շաբաթական 480 հազար ֆունտի փոխարեն կստանա 360 հազար ֆունտ՝ հաղորդում է The Athletic-ը։ Տարեկան կտրվածքով 36-ամյա մարզիկի վարձատրությունը կազմում է շուրջ 25 մլն ֆունտ, իսկ մեկ քառորդով կրճատվելու դեպքում Ռոնալդուի հաշվին կփոխանցվի մոտավորապես 18,7 մլն ֆունտ։

Առաջնության 22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով ընթանում է հենց 4-րդ տեղով՝ աննշան գերազանցելով մոտակա հետապնդողներին։ «Կարմիր սատանաներից» բարձր են դասվում «Մանչեսթեր Սիթին» (57), «Լիվերպուլը» (48), և «Չելսին» (47)։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտին դեռ 15 տուր կա։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա