Logo

Ռոնալդուի մարզաշապիկով երեխան և հայրը հեռացվել են «Վանդա Մետրոպոլիտանոյի» տրիբունայից (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:03 / 10.05.2022ՍՊՈՐՏ
null

Տհաճ միջադեպ է եղել Լա լիգայի 35-րդ տուրում կայացած մադրիդյան դերբիի ընթացքում:

«Ատլետիկո» - «Ռեալ» խաղի ընթացքում անվտանգության աշխատողները «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնի տրիբունայից հեռացրել են Ռոնալդուի մարզաշապիկով երեխային և նրա հորը: Միջադեպը ֆիքսել է «Movistar+»-ի տեսախցիկը:

Ավելի ուշ «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը բացատրել է իրավիճակն ու հայտնել, որ երեխայի հայրն ակնհայտ սադրանքների է դիմել, որոշ ժամանակ անց էլ վիճել է տանտերերի երկրպագուների հետ:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր Սիմեոնեի սաների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա