Logo

Ռոնալդուն ու իր որդին՝ հայկական ծագման ապրանքանիշի հագուստով (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:34 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

Արաբական Միացյալ Էմիրություններում հանգիստն անցկացնող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ բին Ռաշիդի ու թագաժառանգ արքայազն Համդան բին Մոհամեդի հետ՝ հաղորդում է The National-ը: 

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հանդիպմանը ներկայացել է հայկական ծագման «AZAT MARD» ապրանքանիշի հագուստով: Համապատասխան լուսանկարներն ընկերությունը ներկայացրել է սոցիալական ցանցերի իր էջերում։

 

@cristiano Wearing our @azatmard Hoodie with the President of the United Arab Emirates #azatmard #Ronaldo

Posted by AZAT MARD on Thursday, January 27, 2022

 

Օրեր առաջ Կրիշտիանուն իր զավակների հետ լուսանկար էր հրապարակել, որում ֆուտբոլիստի որդին՝ Կրիշտիանու-կրտսերը, նույն ապրանքանիշի կիսատաբատով էր: 

 

@cristiano JR wearing our Blue logo Swim shorts ! BLUE IMPACT LOGO SWIM SHORTS #AZATMARD

Posted by AZAT MARD on Wednesday, January 26, 2022

Հավելենք՝ Լոնդոնում և Մանչեսթերում վաճառասրահներ ունեցող ընկերության համահիմնադիրներից է նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա