Logo

Աղբյուր. Ռոնալդուն բաց կթողնի «Քրիստալ Փելասի» դեմ խաղը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:35 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա մասնակցել ԱՊԼ-ի 38-րդ տուրի՝ «Քրիստալ Փելասի» դեմ խաղին՝ հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պորտուգալացին ազդրի վնասվածք ունի:

«Քրիստալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը մեկնարկելու է ժամը 19:00-ին:

Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն անցկացրել է 39 հանդիպում, խփել 24 գոլ ու կատարել 3 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա