Logo

Ռոնալդուն գրառում է կատարել Մարսելոյի՝ «Ռեալից» հեռանալու վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:35 / 13.06.2022ՍՊՈՐՏ
null

Նախօրեին «Ռեալը» պաշտոնապես հայտնել էր Մարսելոյի հեռանալու մասին: Այսօր բրազիլացին հրաժեշտի ասուլիս էր անցկացրել ու շնորհակալություն հայտնել ակումբին, խաղընկերներին, երկրպագուներին:

Լեգենդար պաշտպանի հրաժեշտի վերաբերյալ գրառում է կատարել նաև նրա նախկին խաղընկեր, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ավելին, քան թիմակից, եղբայր, որին ինձ պարգևել է ֆուտբոլը: Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս լավագույն աստղերից մեկը, որի հետ պատիվ եմ ունեցել կիսելու հանդերձարանը: Գնա՛ նոր արկածների հետևից, Մարսե՛լո»,- գրել է պորտուգալացին սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Մարսելոն «Արքայական ակումբի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Մադրիդում անցկացրած 15 տարիների ընթացքում բրազիլացին 25 տիտղոս է նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա