Logo

Mirror. Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:09 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Ռեալը» կարող են վերամիավորվել՝ հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբում» դիտարկում են այս տարբերակը` հաշվի առնելով, որ պորտուգալացին հերթական լավ մրցաշրջանն է անցկացնում (37 խաղ, 23 գոլ):

Ավելի վաղ նշվում էր, որ 37-ամյա ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ մադրիդյան ակումբ վերադառնալուն: 

Կրիշտիանուի ակումբային գրանցումը փոխելու ևս մեկ շարժառիթ կարող է հանդիսանալ այն, որ «կարմիր սատանաներն», ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը:

Նշենք, որ Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «սերուցքայինների» գույները պաշտպանել է 2009-2018 թվականներին և ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա