Logo

Ռոնալդուն 240 միլիոնանոց առաջարկ է ստացել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:07 / 13.09.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-առաջարկ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկի առաջարկը:

Mirror-ի հաղորդմամբ՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին առաջարկվել է տարեկան 240 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, սակայն Կրիշտիանուն նույնիսկ չի դիտարկել կարիերայի շարունակության նման տարբերակը:

37-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ իր կարգավիճակից ու «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու հնարավորություն է փնտրում:

Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա