Logo

«Ֆերգյուսոնին ասեք՝ թող գնա գրողի ծոցը». Ռունին 14 տարեկանում չի ցանկացել տեղափոխվել ՄՅՈՒ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:06 / 28.03.2022ՍՊՈՐՏ
Ուեյն Ռունի

Ուեյն Ռունին խոստովանել է, որ չի ցանկացել պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, երբ եղել է 14 տարեկան:

«Էվերթոնի» սանը Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է 2002 թվականին՝ 16 տարեկան հասակում, իսկ 2004 թվականին համալրել է մանկունիական ակումբի կազմը:

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել, երբ ես դեռ 16 տարեկան էի: Նա կապ էր հաստատել իմ ընտանիքի հետ: Նրանք ինձ ասացին՝ «Ալեքսն էր զանգել. ցանկանում է քեզ իր թիմ հրավիրել»:

Ես պատասխանեցի՝ «նրան ասեք՝ թող գնա գրողի ծոցը. ես ուզում եմ խաղալ «Էվերթոնում»: 

Հետո՝ ժամանակի ընթացքում, ես հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Ֆերգյուսոնի գլխավորությամբ: Ես հենց նրա համար տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ»,- The Sun-ը մեջբերում է Ռունիի խոսքը:

Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2004-2017 թվականներին՝ թիմի հետ նվաճելով 16 տիտղոս: Անգլիացին մանկունիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 559 խաղում խփած 253 գոլով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա