Logo

Աղբյուր. Գոսենսը կարիերան կշարունակի «Ինտերում»

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:48 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Ռոբին Գոսենս

Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» պայմանագիր է կնքել «Ատալանտայի» և Գերմանիայի հավաքականի ձախեզրային պաշտպան Ռոբին Գոսենսի հետ՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

27-ամյա ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի Իտալիայի գործող չեմպիոնի համար։ Նշվում է, որ «Ինտերը» վարձակալել է Գոսենսին, սակայն պարտավորվել է հետագայում 25-27 մլն եվրոյով գնելու նրա տրանսֆերային իրավունքները։

Նշվում է նաև, որ գործարքը ձևակերպվել է միլանյան ակումբի ղեկավարության հետ «Ատալանտայի» գործադիր տնօրեն Լուկա Պերկասիի երեկվա հանդիպումից հետո։

Գերմանացի ֆուտբոլիստն ազդրի վնասվածքի պատճառով տևական ժամանակ չի մասնակցել պաշտոնական խաղերի. Ա Սերիայում վերջին հանդիպումն անցկացրել է անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին։ Առհասարակ, ընթացիկ մրցաշրջանում միայն 8 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում։

Գոսենսը 1 մլն եվրո փոխհատուցման դիմաց հոլանդական «Հերակլ Ալմելո» ակումբից «Ատալանտա» էր տեղափոխվել 2017 թվականին։ Այդ ընթացքում 157 հանդիպում է անցկացրել իտալական թիմում՝ դառնալով 29 գոլի և 21 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա