«Զենիթի», «Տորպեդոյի», «Խիմկիի», «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին։
«Ես կարող եմ նշել խաղացողների այն ակումբներից, որոնցում աշխատել կամ խաղացել եմ: Տեսանելի են Կլաուդինյոյի ներուժն ու մակարդակը, նա մեծ ներդրում ունեցավ «Զենիթի» չեմպիոնությունում, չնայած քիչ խաղաց։
Նրանից բացի, այս մրցաշրջանում լավագույններն են Քրիստիան Նոբոան և Արսեն Զախարյանը»,- Metaratings-ին ասել է Բերեզովսկին։
Հիշեցնենք՝ Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչն է: