Logo

Ռուդ վան Նիստելռոյն ամռանը կգլխավորի ՊՍՎ-ն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:43 / 26.03.2022ՍՊՈՐՏ
null

Նիդեռլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյն ամռանը կգլխավորի ՊՍՎ-ն՝ հաղորդում է De Telegraaf-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև բանակցություններն արդեն ավարտվել են և մասնագետը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին Ռուդը գլխավորում է ՊՍՎ-ի երիտասարդական թիմը, բայց ակումբի ղեկավարությունը կարծում է, որ նա պատրաստ է ավելի մեծ մարտահրավերների։

Նախկին հարձակվողը ՊՍՎ-ի համակարգում աշխատում է 2016 թվականից։ Վան Նիստելռոյը նաև Նիդեռլանդների ազգային հավաքականում աշխատելու փորձ ունի, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա