Logo

Ռյուդիգեր. «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:57 / 20.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» նորեկ Անտոնիո Ռյուդիգերը հայտարարել է, որ ընտրություն է կատարել «Արքայական ակումբի» և «Բարսելոնայի» միջև:

«Բարսան» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով, սակայն գործակալիս ասացի՝ կա՛մ կընտրեմ «Ռեալը», կա՛մ ոչինչ: «Էլ Կլասիկոն» ֆուտբոլային աշխարհի ամենակարևոր հանդիպումն է: Ուրախ եմ, որ հեռուստացույցով դիտելու փոխարեն կարող եմ մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին»,- գերմանացի պաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Մադրիդ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով (պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը):  29-ամյա ֆուտբոլիստը ելույթ է ունենալու «22» խաղահամարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա