Logo

Անտոնիո Ռյուդիգերը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:34 / 02.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Անտոնիո Ռյուդիգեր

Գերմանիայի հավաքականի և «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որի պայմանագրի ժամկետը «թոշակառուների» հետ լրանում է հունիսի 30-ին, մարզական կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»՝ հաստատում են ակումբները:

29-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» հետ համաձայնության է եկել 4 տարվա պայմանագրի շուրջ:

Անտոնիո Ռյուդիգերի շնորհանդեսը «Ռեալում» տեղի կունենա հունիսի 20-ին: 

Գերմանիայի հավաքականի խաղացողը կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել նաև «Շտուտգարտում» ու «Ռոմայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա