Logo

«Չելսին» միշտ կմնա իմ սրտում, Լոնդոնը միշտ կլինի իմ տունը». Ռյուդիգերի հրաժեշտը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:10 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Անտոնիո Ռյուդիգեր

Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը The Players' Tribune-ի իր սյունակում հրապարակում է արել «Չելսիից» հեռանալու վերաբերյալ:

«Բիզնեսը բիզնես է մնում, բայց երբ օգոստոսից մինչև հունվար ակումբից նորություն չկա, իրավիճակն ավելի է բարդանում։ Առաջին առաջարկից հետո երկար ընդմիջում եղավ։ Գիտեք... Մենք ռոբոտ չենք: Չես կարող սպասել այն ժամանակ, երբ ամիսներ շարունակ անվստահ ես քո ապագայի հարցում:

Ակնհայտ է, որ ոչ ոք չէր կանխատեսում գալիք պատժամիջոցները, բայց ի վերջո այլ մեծ ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին, և ես ստիպված էի որոշում կայացնել: «Չելսին» միշտ կմնա իմ սրտում, Լոնդոնը միշտ կլինի իմ տունը»,- մասնավորապես գրել է Ռյուդիգերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անտոնիոն պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Ռեալի» հետ: Ֆուտբոլիստի՝ «Չելսիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: Այս մրցաշրջանում Ռյուդիգերը Պրեմիեր լիգայում անցկացրել է 33 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա