Logo

Ռյուդիգերը, «Չելսիի» նկատմամբ տածած հարգանքից ելնելով, մերժել է անգլիական ակումբի առաջարկը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:34 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, «Չելսիի» նկատմամբ տածած հարգանքից ելնելով, մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր առաջարկը՝ հաղորդում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» պատրաստակամ են եղել Ռյուդիգերին տարեկան 10 մլն եվրո վճարել, բայց ֆուտբոլիստը մերժել է։ Անտոնիոն ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Տրանսֆերն ավարտին կհասցվի հաջորդ շաբաթ։

Ռյուդիգերը «Չելսի» էր տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի պաշտպանն ԱՊԼ-ի 28 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ 2014 թվականից Ռյուդիգերը հրավիրվում է Գերմանիայի հավաքական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա