Logo

Հայտնի է՝ երբ է «Ռեալը» հայտարարելու Ռյուդիգերի տեղափոխության մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:41 / 10.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալն» ու Չելսիի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պայմանագիր են կնքել:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքը կայացած է, սակայն դրա մասին «Արքայական ակումբը» կհայտնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո: Ռյուդիգերը Մադրիդ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, ժամկետն ավտոմատ կերպով երկարաձգելու հավելյալ կետ չի պարունակում: Հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո:

Նշվում է, որ գործարքի կայացմանը մեծապես նպաստել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Իտալացի մասնագետը պնդել է, որ գերմանացի պաշտպանը կարող է առանցքային խաղացող լինել «Ռեալի» համար:

Ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» կազմում 29-ամյա պաշտպանն անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» հանդիպելու է «Լիվերպուլին» (մայիսի 28, Փարիզ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա