Logo

Ռումյան Հովսեփյանը՝ Մալթայի գավաթակիր (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:12 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Ռումյան Հովսեփյան-2022

Մալթայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ֆլորիանան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել է «Վալետային»: «Ֆլորիանայի» կազմում խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը՝ փոխարինման դուրս գալով 68-րդ րոպեին: Հայ կիսապաշտպանը 79-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:

  • Խաղի գոլերը


Այսպիսով՝ 30-ամյա կիսապաշտպանն առաջին տիտղոսն է նվաճել Մալթայում, նա «Ֆլորիանայի» կազմը համալրել է այս տարվա հունվարին: Մալթայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Ֆլորիանան» դարձել է փոխչեմպիոն (51 միավոր)՝ 3 միավոր զիջելով չեմպիոն հռչակված «Հիբերնիանսին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա