Logo

Ռուս ֆուտբոլիստը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:37 / 29.06.2022Հայկական ֆուտբոլ
Էդուարդ Բագրինցև

Մոսկվայի ԲԿՄԱ-2-ի վինգեր Էդուարդ Բագրինցևի ներկայացուցիչը խոսել է ֆուտբոլիստի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հնարավորության մասին:

«Հայկական անձնագիր ստանալու և ազգային հավաքականի հարցն ընթացքի մեջ են»,- Metaratings-ին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։

19-ամյա աջ վինգերը 2021/2022 մրցաշրջանում ԲԿՄԱ-2-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 7 ասիստ: 

Transfermarkt-ն Էդուարդ Բագրինցևի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։ Ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի Մ15, 16, 17 և 19 տարեկանների հավաքականներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա