Logo

Ռուսաստանի հավաքականն ու ակումբները չեն մասնակցի 2022/23 մրցաշրջանի միջազգային մրցաշարերին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:24 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ ռուսական ակումբները չեն մասնակցելու է 2022/23 մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերին: Այսպիսի որոշում է կայացվել կառույցի գործադիր կոմիտեի նիստում:

Երկարաձգվել է նաև երկրի ընտրանու՝ միջագային մրցաշարերին մասնակցելու արգելքը: Ռուսաստանը չի մասնակցի Ազգերի լիգայի գալիք խաղարկությանն ու ավտոմատ կերպով կզբաղեցնի իր խմբի վերջին հորիզոնականը: Երիտասարդական թիմը կհեռացվի Եվրոպայի 2023 թվականի առաջնության որակավորման փուլից, իսկ նախորդ արդյուքները կչեղարկվեն:

Կանանց հավաքականը չի մասնակցի ԵՎՐՈ 2022-ին, իսկ փոխարենն ուղեգիր կստանա Պորտուգալիան:

Դրանից բացի, չեղարկվել են ռուսների՝ 2028 և 2032 թվականների Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտերը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա