Logo

Ռուսական պետական թանգարանը կվերականգնի Այվազովսկու կտավը

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:07 / 13.04.2022Արվեստանոց
Այվազովսկու կտավ

Ռուսական պետական թանգարանում կվերանորոգեն Պետրոս I-ի հետ կապված ցուցանմուշները՝ նվիրված կայսեր 350-ամյակին՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թանգարանի գլխավոր համադրող Օլգա Բաբինան նշել է, որ նախագծի ամենամեծ աշխատանքը լինելու է Հովհաննես Այվազովսկու «Петр I при Красной Горке, зажигающий костер на берегу для подачи сигнала гибнущим судам своим» նկարի վերականգնումը։

«Աշխատանքն անմխիթար վիճակում չէր, բայց մեզ առաջարկեցին կատարել հիմնովին վերականգնում՝ Պետրոս I-ի 350-ամյակի կապակցությամբ: Այժմ կտավը կլինի անթերի վիճակում»,- ասել է Բաբինան։

Բացի նկարից, նախագծի ընթացքում նախատեսում են վերականգնել Պետրոս Առաջինի կարմիր կտորից կաֆտանը, որը պահվում էր Սանկտ Պետերբուրգի Ամառային պալատում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա