Logo

ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին և ռուսական թիմերին հեռացրել են բոլոր միջազգային մրցաշարերից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:10 / 28.02.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել են բոլոր միջազգային մրցաշարերից:

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խոսքը վերաբերում է և՛ Ռուաստանի հավաքականին, և'  եվրագավաթներում հանդես եկող ռուսական թիմերին: Որոշումը գործելու է հայտարարությունը տարածելու պահից:

BBC-ի լրագրող Սայմոն Սթոունն էլ նշել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը նաև խզել է պայմանագիրը «Գազպրոմի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին ռուսական էներգետիկ ընկերությունը երկարաձգել էր պայմանագիրը ՈՒԵՖԱ-ի հետ՝ դառնալով 2 Եվրոպայի առաջնության հովանավոր, ինչպես նաև շարունակելով գործակցությունը Չեմպիոնների լիգայի հետ (մինչև 2024 թվականը):

Ըստ տարբեր գնահատականների՝ գործարքը մոտ 40 մլն եվրո էր բերելու Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա