Logo

Ռուսաստանում միայն երկու աշխատող ավտոգործարան է մնացել 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:50 / 19.05.2022Լրահոս
գործող ավտոգործարան

«ԱվտոՎԱԶ»-ը նրանց թվում չէ. ամսվա սկզբից ավտոհսկան ոչ մի մեքենա չի արտադրել:

Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը կտրուկ նվազել է: Արևմտյան ապրանքանիշերը դադարեցրել են երկրում մեքենաների և’ առաքումները, և’ հավաքումը։ Հայրենական ընկերություններն էլ տուժում են ավտոմասերի պակասից: Արդյունքում մայիսին Ռուսաստանում մնաց մեքենաներ հավաքող միայն երկու վայր՝ Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարանը և չինական Haval ընկերության ձեռնարկությունը Տուլայի մարզում, որն անցավ մեկ հերթափոխով աշխատանքի:

УАЗ-ն աշխատանքի է վերադարձել մայիսի 16-ին։

УАЗ-ների արտադրությունը շարունակվում է, սակայն պահանջարկը նվազում է. ապրիլին ռուսները գնել են ընդամենը 1620 մեքենա՝ 36 տոկոսով պակաս, քան 2021 թվականի ապրիլին։ Միաժամանակ, անցյալ ամսվա վերջին Ուլյանովսկի գործարանը գները բարձրացրեց ռեկորդային մակարդակի։ Նրա արտադրանքը թանկացել է միանգամից 273 000-465 000 ռուբլով (նախորդ արժեքի 22,3-ից 38,5 տոկոսով), որի արդյունքում ամենաէժան մոդելի՝ բեռնաթափման համար առաջարկվողի գինը բարձրացել է մինչև 1,3 մլն ռուբլի։

Ինչ վերաբերում է Haval-ին, Տուլայի գործարանը դադարեցրել էր աշխատանքն ապրիլի 30-ին և անգործության էր մատնված մինչև մայիսի 16-ը։ Այժմ նրանք արտադրում են F7 և F7x քրոսովերները, H9 և Jolion ամենագնացները, ինչպես նաև նոր Dargo քրոսովերը: 

Haval-ի համար ապրիլն ավելի անհաջող էր։ Չինական ապրանքանիշը վաճառել է ընդամենը 812 ավտոմեքենա, ինչը տարեկան կտրվածքով նշանակում է 73 տոկոսով անկում։ Ապրիլի սկզբին նրա մեքենաները նույնպես նշանավորվեցին աննախադեպ թանկացմամբ. մոդելի ամբողջ տեսականու գներն աճել են 35-60 տոկոսով կամ 830 000–1 750 000 ռուբլով: Ճիշտ է, հետագայում Haval-ը նվազեցրեց Jolion-ի և H9-ի գները՝ համապատասխանաբար 220 000 և 500 000 ռուբլով։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա