Logo

Ռուսաստանում մտադիր են Չեմպիոնների լիգայի ձևաչափով մրցաշար անցկացնել

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:43 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Russian-Champions League

Ռուսական ֆուտբոլի ղեկավարությունն ուսումնասիրում է Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկությունը Չեմպիոնների լիգայի ձևաչափով անցկացնելու հնարավորությունը՝ հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը։

Նշվում է, որ մրցաշարը 2022/23 թվականների համառուսաստանյան մրցումների խաղացանկում կարող է հայտնվել այն դեպքում, եթե բարձրագույն դիվիզիոնում մնա 16 ակումբ։

Նախագծի համաձայն՝ առաջին փուլում թիմերը վիճակահանությամբ բաժանվելու են 4 ենթախմբի, ընդ որում՝ մինչև այդ ՌՊԼ-ի ընթացիկ առաջնությունում գրաված տեղերից ելնելով՝ բաշխվելու են համապատասխան սկահակներում։ Առաջին սկահակը կազմելու են 1-4-րդ, երկրորդը՝ 5-8-րդ, երրորդը՝ 9-12-րդ, չորրորդը՝ 13-14-րդ տեղերը գրաված ակումբները և Ֆուտբոլի ազգային լիգայից (առաջին դիվիզիոն) տեղափոխված երկու նորեկները կամ անցումային խաղերի հաղթողները։

Յուրաքանչյուր ենթախմբի երկուական լավագույն ակումբներն անցնելու են քառորդ եզրափակիչ։ Այդ փուլում խմբերի հաղթողները կարող են մրցել միայն մյուս ենթախմբերում երկրորդ տեղ գրաված թիմերի հետ։ Այնուհետև լինելու են կիսաեզրափակիչներ և եզրափակիչը։

Հանդիպումների ժամկետները նախատեսվում է համապատասխանեցնել Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների խաղերի ժամանակացույցին։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա