Logo

ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել Ռուսաստան - Լեհաստան խաղի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:47 / 09.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել 2022 թվականի աշխարհի առաջնության անցումային ընտրական փուլի Ռուսաստան - Լեհաստան հանդիպման վերաբերյալ:

Որոշում է կայացվել տեխնիկական պարտություն գրանցել Ռուսաստանի ընտրանուն, ինչը նշանակում է, որ Լեհաստանը միանգամից հնարավորություն է ստանում մրցելու Շվեդիա - Չեխիա զույգի հաղթողի հետ: Դիմակայության հաղթողը կնվաճի 2022 թվականի նոյեմբերին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն Ռուաստանի հավաքականին ու ռուսական թիմերին հեռացրել էին միջազգային մրցաշարերից:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա