Logo

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 12.07.2019Կինո
gettyimages 803015182 - Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Դեքստեր Ֆլետչերը, որը վերջերս հանրության դատին հանձնեց Էլթոն Ջոնի կենսագրականը՝ “Rocketman ֆիլմը, կփոխարինի Գայ Ռիչիին, որը նկարահանելու էր Շերլոկ Հոլմսի մասին պատմող երրորդ ֆիլմը: Շերլոկին նորից կմարմնավորի Ռոբերտ Դաունի կրտսերը, իսկ Վաթսոնին՝  Ջուդ Լոուն: Ֆիլմի սցենարի վրա աշխատոմ է Քրիս Բրանկատոն, որը մասնակցել է “Narcos” և “The X Files” սերիալների սցենարների աշխատանքներին:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2021 թ. դեկտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ Շերլոկ Հոլմսի մասին առաջին ֆիլմը ցուցադրվել է 2009 թ., իսկ երկրորդը՝ 2011 թ.:

Հին ու բարի հերոսների մասին պատմող նոր և շատ խոստումնալից ֆիլմի մանրամասները դեռ հայտնի չեն, բայց անկասկած այն չի հիասթափեցնի:

Աղբյուր՝ Hollywood Reporter

տես նաև՝ Շերլոկն ասում է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա