Logo

Ռոբերտո Մարտինեսը՝ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

16:32 / 09.01.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Ռոբերտո Մարտինեսին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը:

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտո Մարտինեսը կփոխարինի Ֆերնանդու Սանտուշին, որն ազգային ազգային թիմը գլխավորում էր 2014 թվականից։ Պորտուգալացին լքել էր զբաղեցրած պաշտոնը 2022 թվականի դեկտեմբերի 15-ին՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո:

Հիշեցնենք, որ 49-ամյա Մարտինեսը 2016-2022 թվականներին գլխավորել էր Բելգիայի հավաքականը, որտեղից հեռացել էր Կատարում կայացած աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև «Սուոնսին», «Ուիգանը» և «Էվերթոնը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա