Logo

«Ռոլան Գարոս». 16-ամյա Անդրեևան դուրս եկավ հիմնական փուլ

17:19 / 25.05.2023Թենիս
null

Ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան (143-րդ ռակետ) առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի հիմնական փուլում: 

16-ամյա Անդրեևան «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի եզրափակիչում երկու սեթում 7-6 (10-8), 6-4 հաշվով հաղթեց կոլումբացի Մարիա Օսորիոյին (84-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 59 րոպե:

Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական փուլը կմեկնարկի մայիսի 28-ին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) չէր կարողացել նվաճել հիմնական փուլի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա