Logo

«Ռոլան Գարոս». Կանանց մենախաղի գործող չեմպիոնի հաղթական մեկնարկը

22:31 / 30.05.2023Թենիս
Իգա Սվյոնտեկ-2

Աշխարհի առաջին ռակետ Իգա Սվյոնտեկը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը «Ռոլան Գարոսում»:

«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում լեհ թենիսիստուհին երկու սեթում 6-4, 6-0 հաշվով հաղթեց իսպանուհի Քրիստինա Բուչային (70-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 13 րոպե:

«Ռոլան Գարոսի» կանանց մենախաղի գործող չեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կլեր Լյուն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա