Logo

«Ռոման» ամեն հնարավորը կանի Մխիթարյանին ձեռք բերելու համար». Ջանլուկա դի Մարցիո

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.04.2020ՍՊՈՐՏ
GettyImages 1203951562 scaled - «Ռոման» ամեն հնարավորը կանի Մխիթարյանին ձեռք բերելու համար». Ջանլուկա դի Մարցիո
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

Իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հարցազրույց է տվել Sky Sports-ին, խոսել տարբեր տրանսֆերային շշուկներին մասին։ Իտալացին անդրադարձել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ մշտական հիմունքներով հավանական տեղափոխությանը «Ռոմա»։

«Ռոման» ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը ու պահել նրան թիմում։ Այս պահին հայտնի է, որ նրանք կապ չեն հաստատել «Արսենալի» հետ ու փորձ կատարել գնել պայմանագիրը։ Բայց մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ու սպորտային տնօրեն Պետրաչին ցանկանում են, որ նա մնա։

Կարծում եմ, որ առաջիկա օրերին նրանք կխոսեն գործակալի՝ Մինո Ռայոլայի ու ֆուտբոլիստի հետ, քանի որ նրանց ցանկությունը Մխիթարյանին Հռոմում պահելու հետ կապված մեծ դեր կարող է խաղալ։

Այնպես որ, «Ռոման» ամեն հնարավորը կանի Մխիթարյանի տեղափոխության ու նրան մշտական պայմանագրով «Ռոմայում» պահելու համար»,-ասել է իտալացին։

«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում ապագայի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա