Logo

«Ռոման» ուժեղ էր «Սամպդորիայից» (տեսանյութ)

22:00 / 02.04.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»:

Երկրորդ խաղակեսում գոլով աչքի ընկան նիդերլանդցի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որն իրացրեց 11-մետրանոց հարվածը, և իտալացի կիսապաշտպան Ստեֆան Էլ-Շարավին:

52-րդ րոպեից հռոմեական ակումբը թվային առավելություն ուներ. խաղադաշտից հեռացվել էր մրցակցի կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլոն:

«Ռոման» 50 միավորով չորրորդն է, իսկ «Սամպդորիան»՝ 15 միավորով 19-րդը:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 3-0

Ջորջինյո Վեյնալդում, 57, Պաուլո Դիբալա, 88 (11մ), Ստեֆան Էլ-Շարավի, 90+4

Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլո, 52 («Սամպդորիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա