Logo

Ռոմանո. Անդրե Օնանան «Ինտերի» ֆուտբոլիստ է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.01.2022ՍՊՈՐՏ
Ռոմանո. Անդրե Օնանան Ինտերի ֆուտբոլիստ է - Ռոմանո. Անդրե Օնանան «Ինտերի» ֆուտբոլիստ է

Ամստերդամի «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ է՝ հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հեղինակավոր լրագրողի խոսքով՝ 25-ամյա կամերունցին այսօր բուժզննում է անցել «ներաձուրիների» համար: Գործարքը կայացած է:

Կողմերը պայմանագիր կկնքեն, որը կգործի՝ սկսած 2022-23 մրցաշրջանից:

Նշենք, որ Օնանայի պայմանագրի ժամկետը հոլանդական ակումբի հետ լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա