Logo

Ռոմանո. Տիագո Սիլվան նոր պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ, Ռյուդիգերի հարցում «Ռեալը» ճնշում է գործադրում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Տիագո Սիլվա

Կասկած չկա, որ Տիագո Սիլվան նոր պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ՝ գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Լրագրողի տեղեկություններով՝ կողմերի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Գործարքի կայացումը միայն ժամանակի հարց է:

Միաժամանակ նշվում է, որ Ռյուդիգերի մնալու հավանականությունը մեծ չէ: Կողմերը համաձայնության չեն գալիս նոր պայմանագրի վերաբերյալ, իսկ «Ռեալը», որը Ռյուդիգերին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է, իր հերթին ճնշում է գործադրում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա