Logo

Ռոմանոն կարևոր տեղեկություն է հայտնել, որից հետո Լուկակուի տրանսֆերը «Չելսի» կասկած չի հարուցում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.08.2021ՍՊՈՐՏ
romelu lukaku dit non a chelsea scaled e1627545105961 - Ռոմանոն կարևոր տեղեկություն է հայտնել, որից հետո Լուկակուի տրանսֆերը «Չելսի» կասկած չի հարուցում

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տեղափոխվում է «Չելսի»։ Առաջիկա օրերին ակումբները պաշտոնապես հայտարարելու են տրանսֆերի մասին։

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում գրում է, որ բելգիացի խաղացողն այսօր Միլանում բուժզննում է անցել «Չելսիի» համար։ Ռոմանոն վստահեցնում է, որ լուրը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։

Այս պահին Լուկակուն իր մտերիմների հետ պլանավորում է թռիչքը Լոնդոն, ինչից հետո ակումբները կհայտարարեն տրանսֆերի մասին։

«Չելսին» մոտ 115 միլիոն եվրո է վճարելու գործարքի համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա