«Ռոման» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ ժամանել է Պորտուգալիա, որտեղ երկշաբաթյա մարզական հավաք կանցկացնի:
Ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի՝ 25 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակը:
Հայտացուցակում է ընդգրկվել նաև Հայաստանի հավաքականի ու հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ռոմայի» հայտացուցակը՝
Բուր, Ֆուսատո, Պատրիսիու, Կալաֆիորի, Իբանյես, Կարսդորպ, Կումբուլա, Մանչինի, Ռեյնոլդս, Սմոլինգ, Բովե, Չիերվո, Դարբո, Դիավարա, Մխիթարյան, Պելեգրինի, Տրիպի, Վերետու, Վիլար, Զալևսկի, Ձանիոլո, Ջեկո, Էլ Շարավի, Մայորալ, Կ. Պերես:
«Ռոմայի» ժամանումը Պորտուգալիա՝
Հուլիսի 28-ին «Ռոման» ընկերական խաղ կանցկացնի «Պորտուի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին: