Logo

«Ռոմայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Ալ Ռայան»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 28.09.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Screenshot 1 81 - «Ռոմայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Ալ Ռայան»

«Ռոմայի» և «Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին տեղափոխվեց «Ալ Ռայան»։

32-ամյա ֆրանսիացին քաթարական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։ Ըստ մարզական լրագրող Նիկոլո Սկիրայի՝ ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 3 մլն եվրո կկազմի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» պատրաստ է անվճար բաց թողնել կիսապաշտպանին։ Վերջին կես տարում Նզոնզին վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Ռենի» կազմում։

Ավելի վաղ «Ալ Ռայանին» էր միացել «Էվերտոնի» ու «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը։ Թիմը մարզում է Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ Լորան Բլանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա