Logo

«Ռոմայի» սպորտային տնօրենը խոսել է Մխիթարյանի տրանսֆերի մասին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.06.2020ՍՊՈՐՏ
5235452 1934 petrachi sta5918 - «Ռոմայի» սպորտային տնօրենը խոսել է Մխիթարյանի տրանսֆերի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:01

-

-

«Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրակին Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է Ա սերիայի վերսկսման մասին, ինչպես նաև անդրադարձել թիմի ծրագրերին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ըստ լուրերի՝ «գայլերը» այժմ բանակցում են «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» հետ Քրիս Սմոլինգի ու Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունները ձևակերպելու համար։

«Վարձավճարով հանդեղ եկող ֆուտբոլիստները լավ են դրսևորում իրենց, նրանց մեծ մասը հիմնական կազմի ֆուտբոլիստ է, բացի Կալինիչից։ Բայց նախ մենք պետք է հասկանանք՝ ինչպես ամեն ինչ կընթանա։ Ես վստահ եմ, որ տղաները ցանկանում են մրցաշրջանը ավարտել մեզ հետ։

Կարող եմ ասել, որ վարձավճարային երկու գործարքի առումով մենք շահել ենք։ Ցավոք, Մխիթարյանը վնասվածքներ է ունեցել, Սմոլինգը լավ է խաղում «Ռոմայում»։ Մենք ամեն ինչ կանենք նրանց թիմում պահելու համար՝ հատկապես հաշվի առնելով նրանց մնալու ցանկությունը։

Ցավոք, առաջիկա տրանսֆերային շուկան դժվար է կանխատեսել, գները միանշանակ անկում կապրեն։ Շուկայի մարտավարությունը ամբողջությամբ պետք է վերանայվի։

«Ռոման» միշտ կատարել է իր աշխատանքը՝ վաճառելով ու գնելով խաղացողների, մենք միշտ ակտիվ ենք։ Պետք է ճիշտ ներդրումներ կատարենք»,-ասել է Պետրակին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա