Logo

Ռոնալդինյոն փառահեղ կարիերայի համար մրցանակ է ստացել Globe Soccer մրցանակաբաշխությանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.12.2021ՍՊՈՐՏ
Ռոնալդինյոն Globe Soccer մրցանակաբաշխությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դուբայում կայացել է Globe Soccer մրցանակաբաշխությունը:

«Բարսելոնայի», «Միլանի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ներկա է եղել մրցանակաբաշխությանը՝ արժանանալով յուրահատուկ մրցանակի:

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստին պարգևատրել են փառահեղ կարիերայի համար:

Հիշեցնենք՝ Ռոնալդինյոն մարզական կարիերան ավարտել է 2018 թվականին: Նրա վերջին ակումբը եղել է «Ֆլումինենսեն»:

Ռոնալդինյոն 2002 թվականի աշխարհի առաջնության հաղթող է, 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա