Logo

Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով և ներկա չի լինի Բրազիլիա - Սերբիա խաղին

20:17 / 24.11.2022ՍՊՈՐՏ
null

Բրազիլիացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով ու չի կարող ներկա լինել Բրազիլիա - Սերբիա ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրի խաղին, հայտնում է O Globo-ն:

«Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը գտնվում է Կատարում ու ինքնամեկուսացման ժամկետի ավարտից հետո կարող է այցելել խաղերին: 

Հիշեցնենք, որ Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել 1994-ին և 2022-ին: 46-ամյա բրազիլացին իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերն է: 

Կատարում շարունակվող ԱԱ-2022-ի՝ Բրազիլիա - Սերբիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: H խմբում են ընդգրկված նաև Շվեյցարիայի ու Կամերունի հավաքականները, որոնց խաղում եվրոպական թիմը հաղթել էր 1-0 հաշվով:

ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից

ԱԱ-2022-ի մասնակիցները. Հին կանոնից օգտված թիմը՝ ռևանշի սպասումով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա