Logo

Ռոնալդու. «Իմ ծառայություններով հետաքրքված էր «Բարսելոնան»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 10.11.2016ՍՊՈՐՏ
2016 09 20 15 41 07 Cristiano Ronaldo @cristiano • Фото и видео в Instagram - Ռոնալդու. «Իմ ծառայություններով հետաքրքված էր «Բարսելոնան»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրություն է առաջացրել շատ ակումբների մոտ, երբ պաշտպանում էր Լիսաբոնի «Սպորտինգի» գույները:

Հիշեցնենք, որ պորտուգալական գլխավոր ակումբներից մեկում Ռոնալդուն հանդես է եկել 2002 թվականից մինչև 2003-ը, այնուհետև համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:

«Երբ ես մի քանի խաղ անցկացրեցի «Սպորտինգի» կազմում, շատ եվրոպական ակումբներ հետաքրքրվեցին իմ ծառայություններով: «Բարսելոնան» ևս այդ շարքում էր: Բացի այդ, այդ ակումբներից էին «Արսենալը», «Ինտերը» և «Վալենսիան»: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկությունը առաձնահատուկ երևույթ էր, ինձ հետ խոսեց Ալեքս Ֆերգյուսոնը: Դա անսպասելի էր և մեծ անակնկալ ինձ համար»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում O Jogo-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա