Ատալանտա
Մանչեսթեր Յունայթեդ
1 - 0 Յոսիպ Իլիչիչ - 12`
1 - 1 Կրիշտիանու Ռոնալդու - 46`
2 - 1 Դուվան Սապատա - 56`
2 - 2 Կրիշտիանու Ռոնալդու - 91`
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել իր ինստագրամյան էջում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում մանկունիական ակումբը Բերգամոյում հանդիպում է անցկացնելու «Ատալանտայի» հետ:
«Նորից Իտալիա: Երկիր, որն ինձ ու իմ ընտանիքին հրաշալի ընդունեց, հիանալի վայր, որ միշտ կմնա իմ սրտում:
Սեփական փորձից գիտեմ, որ Բերգամոյում «Ատալանտայի» դեմ խաղալը հեշտ չէ, բայց մենք ամեն ինչ կանենք, որ պահպանենք խմբի առաջատարի դիրքը:
Սա Չեմպիոնների լիգան է, իսկ մենք՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Առա՜ջ»,- գրել է Կրիշտիանուն:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար
Посмотреть эту публикацию в Instagram
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո