Logo

Ռոնալդու. «Իտալիայում հասա իմ բոլոր նպատակներին»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 25.05.2021ՍՊՈՐՏ
cristiano ronaldo 2 - Ռոնալդու. «Իտալիայում հասա իմ բոլոր նպատակներին»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է ավարտված մրցաշրջանը:

«Յուրաքանչյուր թոփ ֆուտբոլիստի կյանքն ու կարիերան կազմված են վերելքներից ու անկումներից: Ամեն տարի հանդիպում ենք ֆանտաստիկ թիմերի ու ֆուտբոլիստների, մեր առջև հավակնոտ նպատակներ դնում, այդ պատճառով անընդհատ պետք է ամեն ինչ անենք, որ մնանք բարձր մակարդակում:

Այս տարի չկարողացանք Ա սերիայի չեմպիոն դառնալ: Շնորհավորում եմ «Ինտերին» արժանիորեն նվաճած տիտղոսի համար: Բայց պետք է գնահատեմ այն, ինչին «Յուվենտուսը» հասել է ավարտված մրցաշրջանում՝ թե՛ անձնական և թե՛ թիմային մակարդակում:

Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև Ա սերիայի լավագույն ռմբարկուի կոչումը ինձ երջանկություն են պարգևում առաջին հերթին այս երկրում այդ ամենին հասնելու պատճառով, որովհետև այստեղ որևէ տիտղոս հեշտ չի տրվում:

Այս նվաճումների շնորհիվ հասա այն նպատակներին, որոնք իմ առջև դրել էի, երբ տեղափոխվում էի Իտալիա. նվաճել Ա սերիայի, Իտալիայի գավաթի ու Իտալիայի Սուպերգավաթի տիտղոսները, ինչպես նաև դառնալ այս մեծագույն ֆուտբոլային երկրի առաջնության լավագույն ռմբարկու: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցեցին այս հիանալի արկածներին: Մենք միասին ենք»,- ինստագրամյան իր էջում գրել է պորտուգալացին:

Պորտուգալացին խփած 29 գոլով դարձել է լավագույն ռմբարկու, իսկ «ծեր սինյորան» գրավել է չորրորդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա