Logo

Ռոնալդու. «Պորտուգալիան գնում է հաղթելու»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.06.2021ՍՊՈՐՏ
Ռոնալդու. Պորտուգալիան գնում է հաղթելու - Ռոնալդու. «Պորտուգալիան գնում է հաղթելու»

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է գալիք Եվրոպայի առաջնության մասին:

«Մենք հարգում ենք բոլոր հավաքականներին, ու հեշտ խաղեր չեն լինելու:

Այնպիսի տպավորություն է, կարծես առաջին անգամ եմ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մոտիվացված եմ այնպես, ինչպես 2004 թվականին: Գուցե նույնիսկ ավելի շատ եմ մոտիվացված:

Մենք գործող չեմպիոնն ենք ու կրկին հավակնորդների թվում ենք: Հաղթանակի վերաբերյալ կանխատեսումներ անելու իմաստ չկա: Ես կարող եմ միայն խոստանալ, որ բոլոր խաղերում մենք կպայքարենք հաղթանակի համար»,- ասել է Ռոնալդուն, որի խոսքն է մեջբերում 360 ամսագիրը:

Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները խմբային փուլում Գերմանիայի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հավաքականներն են:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա