Logo

Ռոնալդու. «Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ մրցունակ է»

09:54 / 23.03.2023ՍՊՈՐՏ
null

«Ալ Նասրի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի առաջնության վերաբերյալ:

«Կարծում եմ, որ դուք պետք է այլ կերպ նայեք Սաուդյան Արաբիայի առաջնությանը: Չեմ պատրաստվում ասել, որ մակարդակով այս լիգան նման է Պրեմիեր լիգային։ Իհարկե, դա սուտ կլինի։ Բայց շատ մրցունակ առաջնություն է:

Ինձ հաճելիորեն զարմացրեց լիգայում լավ թիմերի քանակն ու ուժերի հավասարակշռվածությունը: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին այս լիգան կլինի չորրորդ, 5-րդ կամ 6-րդ ամենամրցունակ առաջնությունն աշխարհում»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ալ Նասր», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 9 գոլի և երկու գոլային փոխանցան հեղինակ: Այս օրերին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա